Foto

Պարսից ծոցում բեռնատար նավն արկի հարվածի տակ է ընկել

Բեռնատար նավն արկի հարվածի տակ է ընկել Պարսից ծոցով տարանցման ժամանակ Իրաքի Ում Քասր նավահանգստային քաղաքի մոտակայքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։

«Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն (UKMTO) հաղորդագրություն է ստացել Իրաքի Ում Քասր քաղաքից 40 ծովային մղոն հարավ-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Բեռնատար նավը Պարսից ծոցով անցնում էր, երբ անհայտ արկը հարվածել է նրա աջ կողմին, և տեղի է ունեցել հզոր պայթյուն», – ասվում է հայտարարության մեջ: