Պլանային նորոգման, գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ, Մաքրավան և Վանատուր թաղամասերի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան, Չարենցի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան, Գարեգին Նժդեհի, Ռ.Մելիքյան փողոցների, Վաչագան և Բաղաբուրջ բանավանների առանձնատների գազասպառողների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
 
                 
                                








