«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական բյուջեից նաեւ գումարներ են ծախսվում ճաշկերույթների, պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էինք արել. «2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքա՞ն գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1039.0 հազար դրամ (1 միլիոն 39 հազար դրամ)՝ «Կենաց Հաց» ՍՊԸ - 367 հազար դրամ, «Լաստիվեր» ՍՊԸ - 272 հազար դրամ, «Նարինե Ադամյան» ԱՁ - 400 հազար դրամ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 10․ 25 թ
 
                 
                                








