Foto

Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը

Ադրբեջանի նախագահը չի մեկնի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը, հաղորդում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։

Աղբյուրը՝ Tert.am