ՀՀ կառավարությունը որոշեց Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա Կիպրոսում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:









