Foto

Կառավարությունը հրաժարվել է «Հայփոստի» իր բաժնետոմսերից

Կառավարությունը հրաժարվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 1,357,600 հատ բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով) ձեռքբերման նախապատվության իրավունքից օգտվելուց։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի, Հայաստանի Հանրապետության, «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2024թ․ հունիսի 4-ին կնքված Բաժնետիրական համաձայնագրի դրույթներով։

Համաձայն որոշման՝ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 6,788,000 հատ, յուրաքանչյուրը՝ 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, ընդհանուր՝ 6,788,000,000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնետոմսերը ենթակա են փոխանցման «ՌԵՆՇԻՆ» ընկերությանը։