Foto

Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում․ Անդրեասյան

Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»,-գրել է Անդրեասյանը։