Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Կաունասի «Ժալգիրիս Արենայում» կայացավ ֆուտզալի Եվրո-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի ընտրանին իմացավ իր մրցակիցներին։ Մեր ընտրանին ընդգրկվեց B խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Լիտվայի, Չեխիայի և Ուկրաինայի հավաքականները։
Խումբ A
- 1) Լատվիա
- 2) Խորվաթիա
- 3) Վրաստան
- 4) Ֆրանսիա
Խումբ B
- 1) Լիտվա
- 2) ՀԱՅԱՍՏԱՆ
- 3) Չեխիա
- 4) Ուկրաինա
Խումբ C
- 1) Սլովենիա
- 2) Բելառուս
- 3) Իսպանիա
- 4) Բելգիա
Խումբ D
- 1) Իտալիա
- 2) Հունգարիա
- 3) Պորտուգալիա
- 4) Լեհաստան

Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։









