Foto

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը սոցիալական ցանցերում օգտատերերից մեկի հետ բանավեճի ընթացքում հաստատել է, որ բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման մեջ կա քաղաքական մոտիվացիա։

Օգտատիրոջ հարցին, թե Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանել է.

«Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա։ Դա ակնհայտ է»։