Foto

Ցանկացած բարոյական մարդու բարոյական պարտքն է պայքարել ռեժիմի դեմ. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրել է.

Третьим будешь?
Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։
Հոկտեմբերի 20-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերը ամբողջությամբ նկարահանված են, և ոչ միայն առկա չէ Ռուբենի ենթադրյալ «հանցանքը» հաստատող որևէ կադր, այլ հակառակը՝ առկա են այն հերքող ու բացառող բազում կադրեր։
Բայց, այնուհանդերձ, Ռուբենին կալանավորեցին։
Ինչու՞: Շատ պարզունակ է։
1) Որպեսզի մեր՝ իրավապաշտպաններիս, փաստաբաններիս «աչքը վախեցնեն» ու ստիպեն կա՛մ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը, կա՛մ գոնե նվազեցնել դրա ինտենսիվությունը։
2) Որպեսզի վախեցնեն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքը և ստիպեն հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից։
3) Որպեսզի վախեցնեն հավատարիմ Հայ Առաքելականների աչքը և ստիպեն «իքս օրը» ձեռնպահ մնալ Սբ.Էջմիածինը պաշտպանելուց։
Ի՞նչ պետք է անենք մենք։
1) ՉՎԱԽԵՆԱՆՔ:
2) Հաշտվենք այն պարզ իրողության հետ, որ մեր երկրում հաստատվել է Քադաֆիի, Սադամի ռեժիմից էլ ավելի վատ ռեժիմ։
3) Մեր սրտերում ամրապնդենք այն համոզմունքը, որ ցանկացած բարոյական մարդու բարոյական պարտքն է պայքարել ռեժիմի դեմ՝ անկախ հալածանքների մեծ ռիսկից։
4) Ռեժիմի կողմից հալածանքի ենթարկվելը համարենք պատվաբեր։
ՀԳ. Երկու օրվա ընթացքում մեր երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց-եռապատկվեց։ Բայց «ժողովրդավարության քրմերը», իհարկե, չեն արձագանքելու, չեն դատապարտելու, չեն սաստելու։ Պետք չի ակնկալել։ Իսկ փաստագրել ու ներկայացնել պետք է։ Որ հետո չասեն՝ «Էս ինչե՞ր են կատարվել Հայաստանում, վու՜յ մե՜, բա խի՞ շուտ չէիք ասում»։