Foto

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմփիչմենթի գործընթացին. Մամիջանյան

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենթի գործընթացին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել օր առաջ, իսկ դրա համար միակ գործիքն իմպիչմենթն է։

«Իմպիչմենթը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով, այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող»,- նշեց պատգամավորը։

Մամիջանյանի խոսքով՝ իմպիչմենթ հայտնելու ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։

Աղբյուրը՝ Lurer.com