Foto

ՀՀ վարչապետը ժամանել է Հռոմ՝ Վատիկանում ներկա գտնվելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ժամանման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: