Foto

«Նոա»-ն և «Ուրարտու»-ն չպարզեցին հաղթողին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վագզեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում թե առաջին կեսում և թե  երկրորդ կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց իրացնել պահերը ու հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրի շրջանակներում ավելի վաղ «Վան»-ը 2:1 հաշվով հաղթել էր «Փյունիկ»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը` նույն հաշվով՝ «Շիրակ»-ին:

Հոկտեմբերի 19-ին կկայանան նաև «Գանձասար»-«Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ-«Արարատ» խաղերը: