Foto

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-24-ին երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։


Մարզերում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։