Ռոման Բերեզովսկին դարձել է Հայաստանի ռուսական համայնքի նոր ղեկավարը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Լեգենդար դարպասապահը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագն ընդունել է Ռուսաստանի համայնքային խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը։
«Թիմային ոգին միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղադաշտում միասին խաղալ, այլև դրանից դուրս միասին գործել՝ հասարակության բարօրության համար», - ասել է նա։
Բերեզովսկին իր նոր դերում որպես հիմնական առաքելություն է համարում հայ-ռուս ժողովուրդների հարաբերությունների համապարփակ ամրապնդումը։