Foto

ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ

Համացանցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայութունից։

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում լսելի է ենթադրաբար Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում եկեղեցականները քննարկում են հոգևոր ծառայության նշանակմանը վերաբերող հարցեր։ Ըստ ձայնագրության՝ Հայր Աղանը դիմել է Վեհափառ Հայրապետին՝ իրեն կարգալույծ հռչակելու խնդրանքով։