Foto

Ցանկացած իշխանություն ծառայում է ժողովրդին և պետք է կատարի ժողովրդի կամքը․ վաղը մենք ունենալու ենք հնարավորություն՝ այդ կամքը ցույց տալու․ Սարգիս Կարապետյան

Մենք չպետք է մոռանանք, որ ցանկացած իշխանություն ծառայում է ժողովրդին, ոչ հակառակը, և պետք է կատարի ժողովրդի կամքը։ Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։

«Վաղը մենք ունենալու ենք հնարավորություն՝ այդ կամքը ցույց տալու, որ իրենք հասկանան, որ եթե այս ռեպրեսիաները շարունակվի, ապա իրենց երկու ստամոքսը չի հերիքի այս ամենը մարսելու համար։ Վաղը՝ 16։30, ես կլինեմ Ազատության հրապարակում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16.30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի: