«Երկու հոդված են մեղսագրում Մկրտիչ Սրբազանին, երկու հոդվածներում էլ օրենսդիրը նման ձեւակերպում է օգտագործել. ասում է, որ այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով… Հետաքրքիրն այն է, որ իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերվում մասնավոր անձանց, այն վերաբերվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց: Այսինքն, հոդվածների այդ մասերն ընդհանրապես վերաբերելի չեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանի խոսքով. «Նախաքննության մարմինը, մեղադրանքի կողմը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել, ինչը խոսում է այն մասին, որ արհեստական մեղադրանք էր, արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային կալանքի մասին որոշում ստանալ: Ցավալին այն է, որ դա դարձել է սովորական բան: Երեկ ամբողջ օրը իշխանությունը Արագածոտնի մարզի կրոնական, հոգեւոր գործունեությունը պարալիզացրել էր, ցավալի է, որ մենք կարծես սովորում ենք նման բաներին: Հանրության ռեակցիան այս առումով սովորական է դարձել, ու արդեն պարզ է, որ իշխանություններն էլ ավելի են օղակը սեղմելու, վստահ ենք, որ հաջորդ քայլերը ուղղվելու են դեպի Մայր Աթոռ»: Զոհրաբյանն ասաց, որ կալանքի համար կարեւոր պայմաններից մեկը հիմնավոր կասկածն է, առնչությունը դեպքին եւ հանցակազմին. «Իրենք 2 հոդվածով են մեղադրում, ասում են՝ հարկադրել եք, որ հավաքների մասնակցեն իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, դա չի վերաբերվում մասնավոր անձանց: Ավելին, հարկադրանքի փաստն էլ չկա, նույնիսկ տեր Արամի ցուցմունքներում չկա, որ իրեն հարկադրել են:
Այս տեսակետից ընդհանրապես չկա հանցագործություն: Մյուս մասով էլ ասում են՝ 2021թ քարոզչության վրա եք ազդել, բայց չեն ասում ժամանակը, թե երբ է ազդել: Ասում են՝ ժողով եք արել, ասել եք՝ ում ուզում եք ընտրեք, բայց Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք: Դա նշված է քննիչի հիմնավորման մեջ: Եթե նույնիսկ նման բան էլ ասվեր, դա կոչվում է քարոզչություն; Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը, հետեւաբար, եթե անգամ նման բառեր են եղել, դա կոչվում է քարոզչություն, ոչ թե հանցագործություն, հանցագործության հատկանիշներ չկան, կալանավորման նպատակն էլ չկա: Ինչի համար նախատեսված է կալանքը, այդ պայմաններն առկա չեն: Միակ բանը, որ կալանքը կիրառվել է, դա Մկրտիչ սրբազանին պատժելն է, ինչը տեղի ունեցավ նաեւ Միքայել սրբազանի դեպքում»: Կարդացեք նաև «Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից» 02:43 16.10.2025 Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Մկրտիչ եպիսկոպոսի խափանման միջոցի հարցը 01:18 16.10.2025 «Մկրտիչ սրբազանը ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել եւ տանելու են կալանավորման»․ Արա Զոհրաբյան 18:22 15.10.2025 Փաստաբանը մեջբերեց Մկրտիչ Սրբազանի վերջին խոսքը դատարանում. «Նա նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասաց՝ ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Նաեւ ասաց՝ ես լավատես չեմ, գիտեմ հիմա առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն, եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, անփորձանք գնաք հասնեք ձեր տները։ Մկրտիչ Սրբազանի վերջին խոսքը դա էր։ Այսինքն, ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ։ Ցավոք, մենք էլ գիտեինք, որ չկա, բայց մեզանից կախված՝ ամեն ինչ արեցինք, մեր իրավաբանությունն արեցինք, որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք»: Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ նույն դատավորը քննում է նաեւ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործը, իսկ ինքը պատահականություններին չի հավատում։ Նա մանրամասներ չհայտնեց, բայց ասաց, որ հոգեւորականների ցուցմունքների հիման վրա են մեղադրանքն առաջադրել: Հավելեց, որ բացի Մկրտիչ Սրբազանից ու Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանից, նաեւ առաջնորդարանի գլխավոր հաշվապահն է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաեւ քննարկվելու է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը. «Մյուս հոգեւորականներն ազատ են արձակված, այսինքն` չեն ձեռք բերել մեղադրյալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է»