Foto

Բաշար ալ-Ասադի զարմիկը ձերբակալվել է Սիրիայում

Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զարմիկ Վասիմ ալ-Ասադին: Նա մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների մեջ, հաղորդում է SANA-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:


Վասիմ ալ-Ասադը ձերբակալվել է սիրիա-լիբանանյան սահմանին Գլխավոր հետախուզական ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից: Նախարարության տվյալներով՝ Վասիմ ալ-Ասադը թմրանյութերի վաճառքով զբաղվող անձ էր և Բաշար ալ-Ասադի ռեժիմի օրոք ներգրավված էր մի շարք հանցագործությունների մեջ:

Ավելի վաղ՝ 2025 թվականի գարնանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էին կիրառել նախկին նախագահի զարմիկի նկատմամբ։


Վասիմ Բադի ալ-Ասադը հրամանատարել է սիրիական բանակի ռազմականացված ստորաբաժանում: Նա հրապարակավ կոչ է արել ռեժիմին աջակցելու համար աղանդավորական աշխարհազորայիններ ստեղծել և տարածաշրջանային թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանցի հիմնական դեմքերից է, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության:

tert.am