Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության մասնակից պետություններին՝ Վալտոնենի՝ կառավարության դեմ բողոքի ակցիային մասնակցելու կապակցությամբ։
Նոտայում նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը, Վրաստան պաշտոնական այցից բացի, մասնակցել է հակակառավարական ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ցույցին և հայտարարություն է արել, որում փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայացած հանրահավաքին։