Foto

Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ընդդեմ Իոաննիսյանի

Դանիել Իոաննիսյանի լոբբինգով ընդունված «հավաքներին նյութապես շահագրգռելու» հանցակազմի իրավական որոշակիության բացակայության ու ընդհանուր առմամբ` նման հանցակազմի անտրամաբանականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է (https://www.coe.int/en/web/venice-commission/-/opinion-1252):


Այս նորմի հակասահմանադրականության հարցն առաջինը բարձրաձայնել ենք ու ՍԴ դիմելու համապատասխան միջնորդություններ ենք արել դեռևս 2022թ. Ավետիք Չալաբյանի ապօրինի հետապնդման (որի ընթացքում նա շուրջ 4 ամիս ապօրինի կալանաքի տակ էր): Դրանք բոլորը մերժվել են դատախազության և դատարանի կողմից:


Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին  (հուսով ենք ՍԴ-ն կհետևի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին), բայց քանի  հոգի այս հոդվածով ենթարկվեց ապօրինի հետապնդումների ու պահվեց անազատության մեջ: 


Հ.Գ. Դե գիտեք, իրավաբանության ու ընդհանրապես բոլոր հնարավոր տեխնիկական ու հումանիտար գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Իոաննիսյանը հիմա էլ «Սահմանադրություն» է գրում...