Foto

Մկրտիչ Սրբազանին տարել են քննչական բաժին

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին, այս մասին Euromedia24–ին հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։  Նրա խոսքով՝ այսօր խուզարկել էին սրբազանի տունը։  Ավելի վաղ հաղորդել էինք, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։