Foto

Նիկոլն իրավապահ համակարգին ծառայեցնում է սեփական իշխանությունն ամրապնդելու, Եկեղեցին կազմաքանդելու համար

Երկրի ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների մասին` մեկ որսորդական հրացանով 4 հոգի է գնդակահարվում, մեկ եկեղեցում են դանկահարում, մեկ համայնքապետ ու ոստիկան են գնդակահարում...

Բայց Նիկոլը իրավապահ համակարգը երկրի ներքին անվտանգությանը ծառայեցնելու փոխարեն ծառայեցնում է սեփական իշխանությունն ամրապնդելու, Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու, քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու համար:

Այսպիսի այլանդակ ավտորիտար ռեժիմ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չի եղել:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից