Իսրայելական ուժերը հոկտեմբերի 15-ին ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգի բնակավայրեր և խուզարկություններ անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Գործակալության թղթակցի տեղեկացմամբ՝ ութ ռազմական մեքենայից, ծանր զրահափոխադրիչից և երկու տանկից բաղկացած իսրայելական ուժերը Քրում Ջաբա բլրի շրջակայքից ներխուժել են Արևելյան Սամդանիա բնակավայր, ապա ժամեր անց դուրս եկել այնտեղից։
Թղթակիցը նշել է, որ իսրայելական ուժերի մեկ այլ խումբ ներխուժել է Օֆանիա գյուղ և խուզարկություններ անցկացրել երկու տներում, ապա դուրս եկել բնակավայրից։
2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։
Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։