Նույն օրը, նույն տեղում երկու անգամ Թրամփի ձեռքը սեղմելը հիշեցնում է միջնադարյան վասալիտետը: Փաշինյանն, անաբուռ ողորմելիի համառությամբ, լուսանկարներ է հավաքում առաջիկա ընտրություններից առաջ, որովհետև շատ լավ է հասկանում իրեն ընտրողի հոգեբանությունը: Նրան ընտրողներն էլ խոհանոցներում կամ բեսեդկաներում բողոքում են, ամեն լուտանք թափում են Նիկոլի հասցեին, բայց հերիք է՝ նա շարասյունով մտնի իրենց գյուղ կամ թաղամաս, անմիջապես կհավաքվեն կողքը, սելֆի կանեն, իրենց
երեխաներին այդ պիղծի գիրկը կտան, կմեծարեն ...
Ցավով եմ նկատում, որ Հայաստանում մեծացել է «սելֆիի» սերունդ, ովքեր պատրաստ են իրենց կամ իրենց ընտանիքի անդամի հետ սելֆի արած պաշտոնյա մեկին խոնարհությամբ ու անվերապահ ծառայել, քծնել, թեկուզ՝ ամեն անգամ հիշեցնեն, որ իրենք այ էն օրը, այ էն հանգամանքներում իր հետ սելֆի արածն են կամ այդ սելֆի արածի «մորքուրի գանձը»:
Նիկոլ Փաշինյանը հենց այդպիսի ընտրազանգվածի ծնունդն է, դա է տեսել մանկուց, այդպիսի միջավայրում է մարդամեջ մտել: Նա ինքն էլ դեմ չէ Թրամփին հիշեցնել, որ «նրա «սռդի» այ այն տղան է», ով պատրաստ է նույնիսկ իր հայրենիքը վաճառել, միայն թե պահի իշխանությունը՝ Թրամփի «մեծ հովանու ներքո»:
Տեղին է՝ հիշել հանճարեղ պոետի խոսքը.
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի: