Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
Ավելացվել է ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։