Foto

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Երևան քաղաքում hոկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։