«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունները՝ մեկնաբանելով նրա հայտարարությունները իրենց օգտին։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
««Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծեց, որ շարժումը չի քննարկում և ապագայում չի էլ քննարկելու ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ ընտրական դաշինք կազմելու հնարավորությունը։
Կարապետյանը չբացառեց առանձին մասնագետների հետ համագործակցության հնարավորությունը, բայց հատուկ շեշտեց վերոնշյալ պայմանը»,- նշում է Ղահրամանյանը։