Foto

Արգենտինայի հաղթանակը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Մայամիում (ԱՄՆ) ընկերական հանդիպում անցկացրեց Վենեսուելայի թիմի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն, որին գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ

Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չմասնակցեց խաղին։

Հաջորդ ընկերական հանդիպումը Արգենտինան կանցկացնի հոկտեմբերի 14-ին՝ մրցելով Պուերտո Ռիկայի հավաքականի հետ։