Foto

Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝


  • 18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
  • 4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  • 1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։