Foto

Նիկո՛լ, նույնիսկ դո՛ւ ես ընդունել, որ Կազանից լավ փաստաթուղթ չի եղել. հիմա ի՞նչ ես եկել անկապ խոսում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկո՛լ, նույնիսկ դու ես հրապարակային ընդունել, որ Կազանի փաստաթուղթը լավագույնն է եղել. հիմա ի՞նչ ես անկապ խոսում։

Քանի որ Նիկոլը համառորեն հրաժարվում է հրապարակային ընդունել, որ Արցախի հարցում իրեն ժառանգվել է հայանպաստ փաստաթուղթ, փաստերով խոսեմ.

Նիկո՛լ, Սերժ Սարգսյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների /նախևառաջ՝ ՌԴ-ի/ ջանքերի շնորհիվ 2008 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրեց Մայնդորֆի հռչակագիրը, որի արդյունքում Մադրիդյան սկզբունքները /այդ թվում ինքնորոշման իրավունքի/ ընդունեց որպես բանակցային հիմք։

2009-2013թթ. ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

2011-ի Կազանի հայտարարությունից հրաժարվել է Ալիևը, քանի որ այն հայանպաստ էր։ Նույնիսկ դո՛ւ ես ընդունել, որ Կազանից լավ փաստաթուղթ չի եղել։ Հիմա ի՞նչ ես եկել անկապ խոսում։

Սերժ Սարգսյանի ջանքերով 2016-ին ընդունվել են Ժնևի,Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները, որոնք «դամոկլյան սուր» էին Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիայի վրա։

Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն, որի համաձայն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենքով ճանաչված է ԵՄ բոլոր երկրների կողմից։

Այսքանից հետո եկել ի՞նչ ես խոսում էլի…

Իսկ դու ինչ ես արել՝ բոլորը գիտեն։ 2022-ի հոկտեմբերի 6-ի ճանաչել ես Արցախն Ադրբեջանի մաս։

Սերժ Սարգսյանի ժամանակ՝ հայն էր տերը Արցախի։
Քանի՞ անգամ ես Սերժի ժամանակ այցելել Արցախ որպես Աժ պատգամավոր։ Դե հիմա էլ գնա…

Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Շուշիում էիր դու, Նիկո՛լ, տրնգի պարում։
Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Արցախ էիր տղայիդ ուղարկում ծառայության։
Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Արցախում էիր գոռում՝ Արցախը Հայաստա՛ն է և վերջ։
Դո՛ւ, Նիկո՛լ, բացի հանձնելուց՝ այն էլ ուրիշների ազատագրածը հանձնելուց,այլ բան ի վիճակի չես անելու։

Հերիք ու բոլա էս ժողովրդին հիմարի տեղ դնես»: