Foto

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ն ու բեռնատարը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:  

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «ZIL»-ի թափքն էլ կոտրվել և մասամբ հայտնվել է ճանապարհ երթևեկելի գոտում:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: