Foto

Հայ պատանիները տպավորիչ արդյունքներ են գրանցել շախմատի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 4-ից 15-ը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը 4 հնարավորից ունի 3.5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 3 միավոր։

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը ունի 3.5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 2.5 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 2 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 3 միավոր, իսկ Անահիտ Մկրտչյանը՝ 2.5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 2.5 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 2 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 2 միավոր: