ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Խուզարկությունը կապված է սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում։
Այս տեղեկատվությունը փորձեցինք անձամբ պարզել Մհեր Ախտոյանի եղբորից՝ Փարաքարի ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն, և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։
ՔՊ-ական ավագանու անդամը հավելեց, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ ընթացքի մեջ է նախաքննությունը։ Քիչ առաջ տեղեկացվեց, որ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։