Էական ներդրումներ ենք կատարում տնտեսական, կրթական ենթակառուցվածքների մեջ, որը ստեղծում է լայն հնարավորություն երեխաներին կրթվելու, մեծահասակներին՝ տնտեսական գործունեություն իրականացնելու։ Խնդիրները և անելիքները շատ են, ճեղքը մեծ է: Այս մասին«Հետք»-ի տաղավարում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով գալիք տարվա պետական բյուջեի և Հայաստանի տնտեսական խնդիրների մասին։
Նախարարին մտահոգում է, որ քաղաքացիները շատ հետաքրքրված չեն պետական բյուջեով։ Վստահ է, որ իրենց աշխատանքի որակը կբարձրանա, եթե քաղաքացիները սկսեն շատ հետաքրքրվել։
Վահե Հովհաննիսյանը չի հասկանում քաղաքացիների վրդովմունքը ու երբեմն՝ խուճապը, պետական պարտքի աճի վերաբերյալ։ Այդ ամենը տեղին չի համարում նաև այն պարագայում, երբ պետական պարտքի միայն տոկոսավճարները խլում են բյուջեի ավելի քան 10%-ը։
Նախարարի տեղեկություններով՝ Ամուլսարի հանքում ներկայում ակտիվ շինարարություն է ընթանում։ Կառավարությունն ակնկալում է, որ առավելագույն արտադրողականության ժամանակ հանքը կկարողանա արտադրել տարեկան 8-10 տոննա ոսկի։ Առաջիկա տնտեսական աճը կանխատեսելիս Կառավարությունը նաև այս գործոնի վրա է հույս դրել:
«Այն ՀՆԱ-ին կնպաստի տարեկան մոտ 1.2-1.4 տոկոսային կետով։ Դա իր ազդեցությունն ունի նաև 2026 թվականի բյուջեի վրա, որովհետև մենք ակնկալում ենք, որ արդեն 2026 թվականին մեր նշած մաքսիմումի կեսի չափով կկարողանա արտադրանք թողարկել»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։
Կառավարությունը նախատեսում է այս տարի նվազեցնել ռազմական պաշտպանության բյուջեն, որը արդեն բավականին քննարկվել է մասնագիտական և պաշտոնական շրջանակներում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: