Ադրբեջանի և Լիտվայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Կյաստուտիս Բուդրիսը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ փաստաթուղթը կոչված է ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հիմք ստեղծելու Բաքվի ու Վիլնյուսի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հռչակագրի ստորագրումը կարևոր հանգրվան է համարել երկու պետությունների հարաբերություններում։
Համաձայնագիրը նախատեսում է կապերի զարգացում քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում։









