Foto

Հայաստանի և Վրաստանի վարչապետները Թբիլիսիում համաժողովի կմասնակցեն

Հոկտեմբերի 22-23-ը Թբիլիսիում կանցկացվի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը: Կազմակերպիչների հաղորդմամբ՝ կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը, հայտնում է «Ազատություն»-ը:

Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակների՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների և համաշխարհային մակարդակի փորձագետների մասնակցություն:

Թվով հինգերորդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է, կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ թեմաներ:

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը դրան մասնակցել են նաև 2023 թվականին, այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ եռակողմ հանդիպում է ունեցել: