Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հայտարարություն անել չորեքշաբթի երեկոյան, հաղորդում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրատարակության տվյալներով՝ պետության ղեկավարը հայտարարություն կանի քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։
Թերթը չի բացառել, որ խոսքը կարող է գնալ Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի) լուծարման մասին: Պարբերականը պնդում է, որ այդ մասին են վկայում երեքշաբթի Մակրոնի մի շարք հանդիպումները:
Աղբյուրը՝ politik.am