Սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո Մերձավան համայնքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։
ArmLur.am-ը հայտնում է, որ ոստիկանությունը ստուգում է համայնք մտնող բոլոր մեքենաները։
«Սա էլ դեռ քիչ չէ՝ Քննչական կոմիտեն մտել է համայնքի մի շարք տներ և այս պահին խուզարկություններ է իրականացնում»,- գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց սպանության գործով կալանավորված են երկու անձ՝ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։