Պորտուգալացի ֆուտբոլային լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի կարողությունը կազմել է շուրջ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է Bloomberg Billionaires Index–ում՝ որպես միլիարդատեր. հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Այսօր արդեն 40-ամյա Ռոնալդուն ֆուտբոլի պատմության ամենամեծ նվաճումներ ունեցած խաղացողներից մեկն է։
- 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան,
- Եվրոպայի չեմպիոն է (2016),
- կրկնակի հաղթող է Ազգերի լիգայում,
Պատմության լավագույն ռմբարկուն է ազգային հավաքականներում, Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայում և ակումբային աշխարհի առաջնություններում։
Նա նաև առաջին ֆուտբոլիստն է, ով հասել է 900 գոլի սահմանագծին։
Աղբյուրը՝ lurer.com