Foto

Գերմանիան սկսել է պատրաստվել հնարավոր պատերազմի․ Bloomberg

Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեի պակասորդին, հաղորդում է Bloomberg-ը։

«Գերմանիայի Բալթիկ ծովափին գտնվող Բրեմերհավենում, Եվրոպայի ամենամեծ նավահանգստում, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների փոխադրման մեջ, 1.35 միլիարդ եվրոյի արդիականացում է իրականացվում։ Պետական ​​ֆինանսավորմամբ կատարված ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա, ինչպիսին է 60 տոննա քաշով «Լեոպարդ» տանկը, տեղափոխել ապագա առաջնագիծ», – հաղորդում է գործակալությունը։

Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս նախագիծը Գերմանիայի կողմից հնարավոր պատերազմին լայնածավալ նախապատրաստությունների մի մասն է։ Գործակալությունը նշում է, որ Եվրոպայում ռազմական հակամարտության դեպքում Գերմանիան կզբաղեցնի ռազմավարական նշանակություն ունեցող դիրք՝ իր գտնվելու վայրի և արդյունաբերության շնորհիվ։

Սակայն, ինչպես հաղորդում է գործակալությունը, բանակը չունի նախագիծն ինքնուրույն ֆինանսավորելու ռեսուրսներ, ուստի Գերմանիայի իշխանությունները օգնության համար դիմում են մասնավոր հատվածին։ Սակայն ընկերությունների հետ փոխգործակցությունը խոչընդոտվում է բարդ գործընթացներով և կողմերի միջև անմիջական շփման բացակայությամբ։