Foto

Կանադայի վարչապետն ու Թրամփը անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «տրանսֆորմացիաների նախագահ»՝ ընդգծելով նրա ներդրումը համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացներում, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդում են ԶԼՄ–ները։

«Մի քանի ամիս առաջ դուք բարեհամբույր կերպով հյուրընկալեցիք ինձ և իմ որոշ գործընկերների։ Եվ այդ ժամանակվանից ի վեր տնտեսության մեջ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից պաշտպանության ոլորտում ծախսերի աննախադեպ պարտավորություններ և խաղաղություն՝ Հնդկաստանի ու Պակիստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև», - ընդգծել է Կանադայի վարչապետը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

Կանադայի վարչապետի խոսքով՝ դրական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև Կանադայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում, ինչը ցույց է տալիս Թրամփի նախագահության ընթացքում երկու հյուսիսամերիկյան հարևանների միջև ընդլայնվող համագործակցությունը։

Աղբյուրը՝ lurer.com