Foto

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 145 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝


35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ խարդախության,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։


Բացահայտվել են նաև մարդու առևանգման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցածքի գողության։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2 -ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․
18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։