Foto

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովից հնչող հայտարարություններից երևում է, որ Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի։ Բրյուսելյան օրակարգում ակտիվորեն քննարկվում է ԵՄ միջոցների հատկացումը Ուկրաինային, նրա արագացված անդամակցությունը և զենքի մատակարարման ֆինանսավորումը։

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։ Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ առաջիկա ամիսները կլինեն հատկապես լարված և նոր սպառնալիքներով լի»։