Foto

Ուրացողների դաշինքը՝ ՔՊ և «Հանրապետություն» (տեսանյութ)

Իշխանությունը Վաղարշապատի ընտրություններում հանդես է գալու առնվազն 2 դեմքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններ: Երկուսում էլ ուրացողներ կան` չհաշված Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Նա նշել է, որ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն ուրացել է սեփական հոր վաստակը:

«Հայրը՝ Մեխակ Մեխակյանը, մեծ ավանդ ունի Արցախի տարածքներն ազատագրելու գործում: Իսկական հերոս է: Նիկոլ Փաշինյանն Արցախի տարածքները դավաճանաբար հանձնեց: Հիմա Արգիշտին, որքան էլ՝ զարմանալի է, Նիկոլի թիմից է: Այսինքն՝ կիսում է դավաճանության ողջ պատասխանատվությունն ու գնում սեփական հոր արածների դեմ»,-ընդգծել է Արեգնազ Մանուկյանը:

Նա նաև նշել է, որ «Հանրապետություն» կուսակցությունում ուրացողը Արամ Սարգսյանն է:

«Նա ուրացել է իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի վաստակը: Նա պղծել է եղբոր գերեզմանն ու կցվել Նիկոլ Փաշինյանի թուրքական կառքին:

Ահա այսպիսի ուրացողներո՛վ են իշխանությունները ներկայանում վաղարշապատցուն:

Եվ դո՛ւք, սիրելի՛ վաղարշապատցիներ, ձեր պատասխանը պետք է տաք այս ուրացողներին»,-նշել է Ա․Մանուկյանը: