Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև, այս մասին Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ իր ելույթի ժամանակ։
Իրանի նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել և անօրինական է անվանել «Եվրաեռյակի» որոշումը՝ վերականգնելու պետության դեմ միջազգային պատժամիջոցները։
«Թեհրանի դեմ ագրեսիան հարված է Մերձավոր Արևելքի կայունությանը։ Անվտանգությունն ապահովվում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով. երկրները պետք է լսեն միմյանց։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները իրանական օբյեկտներին տեղի են ունեցել դիվանագիտական բանակցությունների ընթացքում՝ խաթարելով տարածաշրջանում կայունություն ստեղծելու ջանքերը։ Իրանը տարիներ շարունակ զարգացրել է իր ներուժը ոչ թե ցեղասպանության կամ երեխաների սովամահության միջոցով, այլ բոլոր ազգերի հետ համագործակցելով»,-հայտարարել է նախագահը։