Foto

Ադրբեջանի և ՀՀ-ի օրինակը ցույց է տալիս՝ հակամարտությունը կարող է լուծվել երկխոսությամբ․ Բեգայ

Ադրբեջանի և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության և համառության միջոցով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Նման հայտարարություն է արել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Ալիևին․

«Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահին հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության եւ վճռականության միջոցով այնպիսի գործընկերների աջակցությամբ, ինչպիսին ԱՄՆ-ն է, որ հավատում է հաշտեցմանը և կայուն խաղաղությանը», – ընդգծել է Ալբանիայի նախագահը: