Foto

«Սեմոյի մոտ» ռեստորանը շտկել է խախտումները. կասեցումը դադարեցրել է

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործող «Սեմոյի մոտ» ռեստորանը շտկել է խախտումները, ինչի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել է ռեստորանի աշխատանքի կասեցումը: Այս մասին ասված է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նախկինում կասեցրել էին «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ին պատկանող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործող «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարվող ապօրինի ջրառը։

Տնտեսավարողը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություն։

Կայացվել է կասեցումը դադարեցնելու մասին որոշում»: