Foto

Ռուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա Թրամփ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Նա հայտարարել է, որ անձամբ մասնակցել է Ալյոշկիում մարդասիրական գործողության ծրագրման բոլոր փուլերին։

Մելանյա Թրամփի խոսքով՝ Ալյոշկին լույսի շող է խավարի մեջ, և անհրաժեշտ է շարժվել դեպի տևական խաղաղություն։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մասնագիտական մակարդակով համագործակցել են Ալյոշկի մարդասիրական օգնության մատակարարման հարցում։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նաև անձամբ նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա խնդրել է ՌԴ նախագահի՝ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին նամակը փոխանցել Պուտինին։