Foto

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել

Հանրապետությունում սեպտեմբերի 18-19-ը բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:  Մասնավորապես՝  22-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 6 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 4 դեպք՝ հարկեր վճարելուց խուսափելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։ Բացահայտվել են նաև ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, թմրանյութի իրացման, փաստաթուղթ կեղծելու դեպքեր։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝  3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։  Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։  Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։